Երեկ էլ որդուս ծնունդն էր, օտպուսկ էր եկել. Դավիթ Տոնոյան
ՎԻԴԵՈՈրդիս կարճատեւ արձակուրդ էր եկել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի որդին ծառայում է Արցախում։
«Երեկ էլ որդուս ծնունդն էր, օտպուսկ էր եկել, գնացել հետ: Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար: Հիմա մեր մեջ այդպիսի հարաբերություններ են: Իհարկե, որոշակի տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ անմիջապես արձագանքել: Որպես ծնող եմ ընդունում»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի որդին ծառայության է մեկնել 2018թ.–ի ամռանը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



