Ղարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի. Վիտալի Բալասանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցը:
Նրա խոսքով՝ գործնականում ոչ ոք իրավունք չունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ վարել:
«Կարելի է միջնորդ լինել, երաշխավոր, սակայն հայկական կողմի համար հետաքրքրություն չներկայացնող հարցերով բանակցություններ վարել, ոչ ոքի թույլ չեն տա», - ընդգծեց Բալասանյանը:
Հարցին՝ արդյոք Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն կա, նա դրական պատասխանեց, քանի որ «ժամանակները փոխվել են»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



