«Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան կներկայացնի անդրոգին բլոգերը (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹ«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում Ֆրանսիան կներկայացնի Բիլալ Հասանի անունով անդրոգին բլոգերը, հայտնում է Paris Match-ը:
Տասնիննամյա երիտասարդը, որը հինգ տարեկանից սկսած երգում է, իսկ հիմա էլ յութուբյան ակտիվ բլոգեր է, ներկայանալու է Roi («Թագավոր») երգով:
Աղբյուրը նկատում է, որ Հասանիի արտաքինն ու պահվածքը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը ակտիվորեն քննարկվում են սոցցանցերում: Միայն Twitter-ում նրա վերաբերյալ 1600-ից ավելի վիրավորական գրառում է արվել:
Նշվում է, որ Բիլալ Հասանին ծնվել է 1999թ.՝ Փարիզում. նա ծագումով մարոկացի է:
Հասանին «Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան ներկայացնելու համար պայքարել է 17 մրցակցի հետ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



