Իրկուտսկում անհայտ անձինք կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում անհայտ անձինք դեռևս անհայտ հանգամաքներում պնևմատիկ զենքից կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել են տրոլեյբուսի ապակիները, տուժածներ չկան:
Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի, նրանց ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է, որ կասկածյալները 18-23 տարեկան են: Նշվում է, որ նրանց մեքենայում իրավապահները հայտնաբերել են պնևմատիկ զենք:
Կասկածյալներից մեկն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, նրանց գործողությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի ականատեսներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



