Ալվարո Մորատան տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վարձակալությամբ տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտը:
Ոչ պաշտոնական տվյալներով, պայմանագրում ներառված է 40-45 միլիոն եվրոյով տրանսֆերային իրավունքը հետագայում ձեռք բերելու հնարավորությունը:
Մորատան «Չելսի» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2017թ. ամռանը: Տրանսֆերի գինը 66 միլիոն եվրո էր: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



