Գեւորգ Կոստանյանը ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար քննություն չի հանձնել. ՀՔԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել այսօր մամուլում տեղ գտած տեղեկության վերաբերյալ, ըստ որի, Գեւորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար»:
ՀՔԾ-ից հայտնում են, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:
«Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, եւ նման քննություն չի անցկացվել»,-ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ նման տեղեկություն էր հրապարակել «Ժամանակ» թերթը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



