Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խաղաղության մասին պետք է զգույշ խոսել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ Եռաբլուրում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատասրոֆան է: Իհարկե, միայն սա չէ, որ պարոն Մնացականյանը հայտարարել է լրագրողների հետ այսօրվա իր զրույցում: Նա նաև խոսել է բանակցային գործընթացի մասին ընդհանրապես:

Սակայն խաղաղության մասին նրա դիտարկումները ամենաքննարկվողն են: Խաղաղության մասին առաջին անգամ վերջին շրջանում խոսվեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդհանուր հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը պայանավորվել են խաղաղության նախապատրաստել ժողովուրդներին:

Հայաստանում այս ձևակերպումը բավական ցավոտ է ընկալվել: Պատճառներից մեկն, իհարկե, այն խորհրդավոր ֆոնն է, որն այժմ առկա է արցախյան խնդրի շուրջ տեղի ունեցող բանակցություններում: Մյուս կողմից էլ տպավորություն է ստեղծվում, թե հայ ժողովուրդը բարբարոս կամ վայրենի է, ու նրան պետք է պատրաստել խաղաղության, այլապես նա պատերազմ է տենչում: Իհարկե, ձևակերպումն ինքնին դիվանագիտական լեզվով է արված ու նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի իրական մոտիվացիան, դժվար թե բանը հասնի խաղաղության պատրաստելուն:

Խաղաղության հարցը Հայաստանում բավական ցավոտ է ընկալվում նաև մեկ այլ պատճառով: Ավանդաբար խաղաղության մասին զրույցները համարվում են պարտողական կամ զիջողական դիրքորոշում: Ամեն ինչ սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ թե խաղաղություն» հայտնի հոդվածից և դրան հետևած հրաժարականից: Այն պահի քաղաքական իրավիճակում, թե հայտնի հոդվածը, թե հրաժարականն իր բովանդակությամբ հանդերձ ընկալվեց, որպես պարտվողականության ձախողում: Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին բաժանեց քաղաքական դաշտը պատերազմի և խաղաղության կուսակցությունների: Եվ այս ֆոնը, իհարկե որոշակի փոփոխություններով, բայց պահպանվել է մինչև հիմա: Այդ ֆոնը հատկապես ակտիվացավ նաև 2017թ. Խորհրդարանական ընտրություններում, երբ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցեց խաղաղության կարգախոսով և արժանացավ քննադատությունների ընտրությանը մասնակից գրեթե բոլոր ուժերի կողմից, վերջնարդյունքում չհայտնվելով խորհրդարանում:

Ըստ այդմ, անկախ ղարաբաղյան բանակցային պրոցեսում այժմ տեղի ունեցող պրոցեսներից, հայաստանյան իշխանությունները պետք է զգուշավորություն ցուցաբերեն ու ճիշտ ընտրեն բառերը, որոնք կարող են մի կողմից վատ ասոցացիաներ ունենալ հասարակության մոտ, մեկ այլ կողմից քաղաքական մրցակիցները կարող են դրանք դարձնել շահարկման առարկա:

Լևոն Մարգարյան

 

 

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն