Վենեսուելայում զանգվածային ցույցերի ընթացքում առնվազն 40 մարդ է զոհվել․ ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում զանգվածային ցույցերի ընթացքում առնվազն 40 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։ Զոհերի կեսից ավելին մահացել է կառավարությանը պաշտպանող ուժերի հրազենի կրակոցից՝ Կարակասում՝ հավելել է Կոլվիլը՝ հայտնում է DW-ն։
Նրա խոսքերով, ցույցերի սկզբից ի վեր ամբողջ երկրով մեկ կալանավորվել է 850 մարդ, այդ թվում՝ 77 երեխա։ Մասնավորապես, հունվարի 23-ին ազատազրկվել է 700 մարդ։ Դա վերջին 20 տարիների ընթացքում Վենեսուելայում մեկ օրվա մեջ կալանավորվածների առավելագույն թիվն է՝ ընդգծել է Կոլվիլը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



