ԻՊ-ն վերադարձել է պարտիզանական պատերազմի․ԱՄՆ հետախուզության ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «կշարունակի հարձակումները Իրաքից եւ Սիրիայից` տարածաշրջանային եւ արեւմտյան հակառակորդների, այդ թվում Միացյալ Նահանգների դեմ»:
Այս մասին ասվում է սպառնալիքների գլոբալ գնահատականի վերաբերյալ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի ներկայացրած զեկույցում:
Քոութսը նշում է, որ ԻՊ-ն «վերադարձել է պարտիզանական պատերազմի՝ շարունակելով պլանավորել հարձակումները եւ ուղարկել իր համակիրներին ամբողջ աշխարհով մեկ»: «ԻՊ-ն դեռեւս շարունակում է ղեկավարել հազարավոր զինյալների՝ Իրաքում եւ Սիրիայում», - ասել է նա:



