Մահացել է Երեւանի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչը
ՍՊՈՐՏԵրեւանի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ, ուկրաինացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Իշտվան Սեկեչը մահացել է 79 տարեկանում, հաղորդում է ua-football.com-ը: Նա ազգությամբ հունգարացի էր:
Մարզչական կարիերայի ընթացքում Սեկեչը գլխավորել է նաեւ Լվովի «Կարպատները», ուզբեկական «Պախտակորն» ու «Անդիժանը», ռուսական «Լուչը», «Ժեմչուժինան», «Մետալուրգ Կրասնոյարսկը», Տաջիկստանի «Ռեգար-ՏադԱԶ»-ը եւ «ԲԿՄԱ-Պամիրը»:
1965 թվականին ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ստացած Սեկեչը «Միկան» գլխավորել է 2008թ. մարտից մինչեւ սեպտեմբեր:



