Պակիստանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա․ կա 9 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն ինը մարդ է զոհվել եւ քսանմեկը վնասվածքներ ստացել, երբ զինյալները ներխուժել են Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ հայտնում է Reuters-ը։
Երկրի զինվորականները հայտարարել են, որ երեք զինյալներից բաղկացած խումբը Բելուջիստանի Լորալայ շրջանում հարձակվել է ոստիկանության տեսուչի տեղակալի գրասենյակի վրա։
«Գործողության ընթացքում մնացած երկու մահապարտները սպանվել են, շրջակայքը մաքրվել է»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստանյան թալիբների «Թեխրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը



