Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այս իրավիճակը բերելու է հասարակության խիստ բևեռացմանը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այն, ինչ վերջին մի քանի օրերին կատարվում է սոցիալական ցանցերում, մասնավորապես ֆեյսբուքյան հայաստանյան տիրույթում, երբեմն մարտադաշտ է հիշեցնում: Իհարկե, երևույթը նոր չէ: Բայց այս փուլում ևս հանրությանը հայտնի որոշ անձինք կարծիք հայտնելուց հետո արժանանում են որոշ խմբերի՝ վիրավորանքներով, հայհոյախառն արտահայտություններով լի արձագանքին: Որոշներն էլ նույն բառապաշարով պատասխանում են նշված խմբերին:

 

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը, թեմայի շուրջ խոսելով, նշեց.

 

«Նախ՝ մի փոքր պետք է հետ գնամ: Այդ ատելության մթնոլորտի սերմանումը եղել է հեղափոխության թաքնված կողմերից մեկը: Հրապարակից քարոզվում էր սեր և հանդուրժողականություն, բայց, ընդհակառակը, գործող իշխանության ու «հեղափոխական թիմի» գործելաոճը ֆեյսբուքյան տիրույթում ատելության մթնոլորտի սերմանում էր: Այսինքն՝ իրենց կարծիքին հակառակ կարծիքը ենթարկվում էր շատ գռեհիկ հարձակման՝ ֆեյքերի միջոցով: Կար մի ժամանակ, երբ այդ իրավիճակը մի փոքր մարել էր, սանդղակով ավելի ներքև էր, բայց այս պահին մենք զգում ենք, որ կա ակտիվացում»,–մեզ հետ զրույցում ասաց նա՝ օրինակ բերելով Պարգև Սրբազանի, Վիտալի Բալասանյանի, Սեյրան Օհանյանի և այլոց հասցեին հնչող վիրավորանքները, նրանց շուրջ ձևավորված մթնոլորտը:

 

«Մեր հանդեպ ևս կա այդ մթնոլորտը: Ես նախկինում ևս նշել եմ այն մասին, որ երբ իրավիճակը թելադրում է մթնոլորտը, դա վատ սցենարների է բերում: Այս պահին այդ «ֆեյքային թիմն» արդեն ակտիվացել է, իսկ թե ինչու է ակտիվանում, պարզաբանենք հետևյալը. գործող իշխանության, նույն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց կերպով անկում է գրանցում, պարզ է նաև այն, որ ժողովուրդը հասկացել է, որ խոստումները չեն իրականացել: Մարդիկ զգում են, որ իրենց սպասումները չեն իրականացել: Վարկանիշի անկման հետ մեկտեղ, իրենք ֆեյքերով փորձում են ճնշել այլակարծությունը: Գործող իշխանության հասցեին յուրաքանչյուր առողջ միտք, առողջ քննադատություն ենթարկվում է հայհոյախառն գրառումներով շատ գռեհիկ հարձակման: Մենք էլ ենք նույնը ստանում, բայց, ինչևիցե, ունենք մի իրավիճակ, երբ պետք է համակերպվենք և աշխատենք ավելի խելացի, մտածող հասարակության լայն շրջանակների հետ»:

 

Նրա խոսքով, այստեղ անելիք ունեն այն մտածող մարդիկ, հայտնի քաղաքական գործիչները, մտավորականները, որոնք մտահոգված են այս իրավիճակով:

 

«Իրենք պետք է հանդես գան զսպման կոչերով: Պետք է սկսեն խոսել, որովհետև այս իրավիճակը բերելու է հասարակության խիստ բևեռացմանը: Իսկ այդ երևույթը շատ անցանկալի սցենար է ենթադրում, մանավանդ, երբ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի ակտիվ փուլում է: Բոլորն անելիք ունեն, բոլոր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Ըստ իս՝ առաջինը հենց նա պետք է կոչով հանդես գա, որ հասարակության այդ բաժանումը տեղի չունենա»,–ասաց նա:

 

Դիտարկմանը, թե հասարակության բևեռացումն իրատեսակա՞ն է այն պարագայում, երբ, ըստ մասնագետների, ֆեյսբուքն, այնուամենայնիվ, չի արտացոլում իրական տրամադրությունները, նա արձագանքեց.

 

«Ես հակված չեմ նրան, որ ֆեյսբուքյան տիրույթն արտահայտում է մեր հասարակության տրամադրվածությունը: Բայց շատ վտանգավոր երևույթ է, երբ այսպիսի բաժանումներ են լինում: Ես նորից եմ շեշտում՝ մենք ունենք Արցախյան հիմնահարց, խաղաղության կոչեր են քարոզվում, ու դրան զուգահեռ տեղի է ունենում հասարակության բևեռացում: Ես չեմ ուզում մեր ժողովրդին թերագնահատել, չեմ կարծում, որ ֆեյսբուքն այդպիսի լայն ազդեցություն կարող է թողնել հասարակության տրամադրվածության, դիրքորոշման վրա: Այդուհանդերձ, իհարկե, այն շատ երկրներում հզոր գործիք է համարվում: Նաև մեզ մոտ է այն հզոր գործիք՝ հեղափոխությունն իրականացվել է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով»:

 

Շարունակելով՝ Ա. Պողոսյանն ընդգծեց, որ ինչ–որ կերպ պետք է կանխել առկա մթնոլորտի խորացումը:

 

«Դրա համար բոլորը պետք է սկսեն հանդես գալ կոչերով: Բայց այս վերջին ժամանակահատվածում կեղծ իրավապաշտպանները, լրագրողական կառույցները ձայն չեն հանում: Ըստ էության՝ չկան: Այսօր մի քանիսն ու մի քանի կառույցներ կան, որոնք ինչ–որ խնդիրների շուրջ արձագանքում են: Եթե մենք Արցախի հերոսներին, պատերազմ հաղթած գեներալներին ենք վարկաբեկում, դրա հիմնական նպատակը ո՞րն է: Ես չեմ դիտարկում սա այն տեսանկյունից, որ դրանք այս փուլում տեղի են ունենում ինչ–որ անձնական շահերի համատեքստում: Սա ընդամենը հասարակությանը բաժանելու, բևեռացնելու ծրագրավորված գործընթաց է»,– եզրափակեց նա:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել