Խոտի գողությունը բացահայտվել է 4 տարի անց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015թ. հուլիսի 28-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Մանվել Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր տվել, որ հուլիսի 27-ին, ժամը 16.00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Սալվարդ գյուղի տարածքում գտնվող իր դաշտից գողացել են 120-150 կապ խոտ:
Դեպքի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը նույն օրը, ժամը 10.30-ին, հրավիրվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



