Իրանի հետ առեւտրի ֆինանսական մեխանիզմը չի բացառում վտանգները․ BDI
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հետ առեւտրի նոր ֆինանսական մեխանիզմի ստեղծումն ընդգծում է Եվրոպայի հուսալիությունը համաշխարհային առեւտրում, սակայն էական վտանգներ մնում են՝ կարծում է ԳԴՀ արդյունաբերության ֆեդերացիայի (BDI) ներկայացուցիչ Ստեֆան Մեյրը՝ հայտնում է Reuters-ը։
«Կենտրոնական հարցերը դեռեւս բաց են մնում»,- նշել է նա՝ հավելելով, որ մեխանիզմը նախկինի պես կախված է իրանական նավթի հանդեպ պատժամիջոցներից։



