Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարեն Կարապետյանը փորձում է տուժածի կարգավիճակով ներկայանալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին շրջանում մամուլի ուշադրությունը սևեռված է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի միջև ծագած խնդրի վրա, բայց հրապարակումներից տպավորություն է ձևավորվում, որ այն ընդամենը Անանյանի դեմ սկսված մի մեծ արշավի մի դրվագն է, որը հավանաբար մեկ–երկու ասուլիսով չի սահմանափակվի: Իսկ որ այդ արշավում շատերն են փորձում պղտոր ջրում ձուկ որսալ, անզեն աչքով էլ տեսանելի է:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն օրեր առաջ սուլիսի ժամանակ ներկայացրել էր ՀՔԾ–ի կողմից իր վստահորդի դեմ հարուցված քրեական գործը կարճելու և այլ հանգամանքների մանրամասներ: Իսկ արդեն օրերս հրավիրված երկրորդ ասուլիսի ժամանակ Տ. Հայրապետյանը ներկայացրեց առաջին ասուլիսից հետո տեղի ունեցած զարգացումները, համաձայն որի, ՀՀ դատախազի հրամանով ՀՔԾ–ի կողմից կարճված գործը վերաբացվել է և քննությունը հանձնարարվել ՊԵԿ–ին: Ուշագրավ էր այն, որ թեև նախօրոք հայտարարվել էր, որ երկրորդ ասուլիսին կմասնակցի Կարապետյանը, սակայն նա այդպես էլ չեկավ: Կարապետյանի բացակայությունը նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկնաբանեց, որ իր վստահորդը նման որոշում է կայացրել, քանի որ չի ցանկացել էթիկայի նորմերը խախտել: Ուստի չի ներկայացել, որպեսզի ասուլիսը օբյեկտիվ լինի:

Նա նաև նշեց, որ ՊԵԿ նախագահը պատժում է նրանց, ովքեր փորձում են կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ վարչապետին տեղեկություններ տրամադրել: Որպես օրինակ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց առանց ապրանք ներկրելու և արտահանելու ֆեյք փաստաթղթավորումներով շրջանառություններ ցույց տալու, Թուրքիայից ապրանքները ծիծաղելի մաքսային արժեքով մաքսազերծելու և հետո ԵԱՏՄ երկրներ արտահանելու և այլ խախտումների մասին, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյո՞ք հենց այդ սխեմաների մասին տեղեկությունն է ՊԵԿ–ի կողմից որպես փակ որակվել, որի մասին իբրև թե վարչապետ Փաշինյանը չպետք է որևէ տեղեկություն ստանար, թե՞ խոսքն, այնուամենայնիվ, այլ հարցի մասին է եղել: 

«Երբ այս սխեմաները հայտնաբերվել էին Կարեն Կարապետյանի կողմից, անմիջապես ծառայողական քննություն է սկսվել նրա նկատմամբ, և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ այսուհետ ինքն իր վրա է վերցնում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և որոշումներ հրապարակելու իրավունքը, որի իրավունքը նա չուներ»,– ասաց Տ. Հայրապետյանը:

«Փաստը» փորձեց ճշտել, թե արդյոք ներկայացված սխեմաներն իրականում կապ ունե՞ն ՊԵԿ–ի կողմից հայտարարված գաղտնի տեղեկության հետ, և ճի՞շտ է արդյոք, որ Կարապետյանը մեղադրվում է «Պլենիում» ընկերության հետ անուղղակիորեն կապ ունենալու համար: Բացի այդ, հետաքրքիր էր նաև, թե իրականում ի՞նչ կանխարգելիչ գործողություններ են իրականացվել իր վստահորդի կողմից այդ ընկերության և դրան փոխկապակցված այլ ընկերություններում ստուգողական աշխատանքներ իրականացնելու ժամանակ և արդյոք դրա արդյունքում չե՞ն առաջացել տարաձայնությունները: Հարցերին ի պատասխան, Տ. Հայրապետյանը հաստատեց, որ հենց այդ ընկերության հետ է կապված եղել քրեական գործի հարուցումը:

«Ինչ–որ «Պլենիում» ՍՊԸ է եղել, որի շահերն առնչվել են ինչ–որ ընկերության հետ, որտեղ քննություն էր իրականացվել: Այդ գործով սկզբում ծառայողական քննություն է սկսվել ՊԵԿ–ում, հետո տեսնելով, որ այդտեղ ոչ մի բան չկա, ստիպված գործն ուղարկել են ՀՔԾ, որ մի հատ էլ իրենք քննեն: ՊԵԿ–ում այդ գործը երեքուկես ամիս քննեցին ու ոչինչ չգտնվեց: Եվ ասում էին, իբր «Պլենիում» ընկերության հիմնադիրը Կարապետյանի հանգուցյալ հայրն է եղել: Դա անհեթեթություն է, որը, բնականաբար, հերքվեց: Հետագայում ՀՔԾ–ն գտավ, որ գործի քբնությունը ճիշտ է նշանակված եղել և քրեական գործ հարուցեց»,– ասաց Տ. Հայրապետյանը:

Կրկին այդպես էլ պարզ չդարձավ՝ եթե ՊԵԿ–ում գործը քննելուց հետո որևէ հանցակազմ չէր հայտնաբերվել, այդ դեպքում ինչո՞ւ էր որոշում կայացվել այն ՀՔԾ ուղարկել լրացուցիչ քննություն իրականացնելու համար և ինչու է հետագայում այն կարճվել ու այս անգամ արդեն վերաբացվել ՀՀ դատախազի կողմից:

Խոսելով ՊԵԿ նախագահ Դ. Անանյանի կողմից Կ. Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու, այդ նշանակման պատճառով հասարակության քննադատություններին դիմակայելու և Կարապետյանին հրապարակավ պաշտպանելու մասին՝ փաստաբանը նշեց, որ Անանյանը վստահ է եղել իր վստահորդի օբյեկտիվության և պրոֆեսիոնալիզմի մեջ, որի մասին էլ ՊԵԿ նախագահը նախկինում հայտարարել է: Բայց, այդուհանդերձ, Կարապետյանը կարծում է, որ ինչ զեկուցվում է վարչապետին, այն օբյեկտիվությամբ չի ներկայացվում, որն անհրաժեշտ է: 

«Նա նախկին իշխանությունների հետ աշխատել է և լավ պատկերացնում է, թե ինչ էր նշանակում նախկին իշխանության ղեկավարին դեմ գնալ, որ եթե կան ինչ–որ սխեմաներ, ուրեմն պետք է հարմարվել, պետք է փորձել սեփական շահը գտնել և այլն: Բայց Կարեն Կարապետյանը, լինելով պրոֆեսիոնալ և ընդունելով նոր խաղի կանոնները, վարչապետի կանչով մտավ այս ծանր բեռի տակ: Ընդամենը աշխատելով մեկ ամիս՝ կատարել է այդ բոլոր բացահայտումները, բայց նրան մեկուսացրել են: Ի՞նչ եք կարծում՝ Կարեն Կարապետյանը չգիտե՞ր լեզու գտնելու մեխանիզմները, սակայն վստահելով վարչապետին՝ իր հույսը դրել է նրա վրա և առաջինը ինքն է դիմել վարչապետին»,– ասաց Տ. Հայրապետյանը:

Հարցին, թե արդյո՞ք Կարապետյանի գործողությունները տեղավորվում են բարոյական չափանիշների մեջ, քանի որ ՊԵԿ նախագահը Կարապետյանին ներկայացրել է այդ պաշտոնում և հրապարակավ պաշտպանել նրա թեկնածությունը, այն դեպքում, երբ հանրությունն իր բողոքն ու տարակուսանքն էր արտահայտում այդ նշանակման առումով, իսկ Կարապետյանը, ըստ մամուլի հրապարակումների, համարվում  է ՊԵԿ ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը, Տ. Հայրապետյանը պատասխանեց:

«Այն բոլոր պետական պաշտոնյաները, որոնք մտածում են, որ իրենք պարտական են նրան, ով իրենց պաշտոնի է նշանակել և կարող են ոտնահարել պետական շահը, դա հակաբարոյական է և նրանք չեն կարող պետական պաշտոնյա համարվել: Պետական պաշտոնյան այն անձն է, ով իր պարտականությունները բացառապես իրականացնում է օրենքի և իր պարտականությունների շրջանակներում»,– ասաց Տ. Հայրապետյանը:

Ի դեպ, ի պատասխան ՀՀ դատախազի կողմից գործի քննությունը վերաբացելու և ՊԵԿ–ին հանձնելու մասին հարցի, ՊԵԿ–ից տեղեկացրեցին, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետևանք են մնացել: Ավելին՝ ՊԵԿ–ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ, և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել և քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ: 

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ–ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով ՊԵԿ–ը վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը և նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ և արդարացի քննություն իրականացնելու համար: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը