Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անատի Սաքանյան. «Սիրում եմ շատ լավ հագնվել և ճոխ տեսք ունենալ»

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

«ATV» հեռուստաընկերության նոր՝ «Քարե դարդ» սիթքոմում իր մասնակցությունը կունենա նաև դերասանուհի Անատի Սաքանյանը։ «Ֆուլ հաուս» սիթքոմից հետո սա առաջին նախագիծն է, որում նկարահանվում է Անատին։

BlogNews-ի հետ զրույցում նա ասաց, որ տևական դադարը պայմանավորված էր նրանով, որ ինքը Հայաստանում չէր։ «Վերջերս եմ եկել Մոսկվայից և ստացա այս առաջարկը, որն ինձ միանգամից գրավեց. երբ լսեցի սաունդթրեքը, արդեն շատ ոգևորվեցի, նույնիսկ մտածելու ժամանակ չխնդրեցի։ Սա շատ տարբերվող սիթքոմ է, և ինձ համար հետաքրքիր էր էստեղ էլ տեսնել ինձ»,- նշեց նա ու հավելեց, որ նկարահանումները նոր են սկսել, դեռ լիարժեք չի հարմարվել քարե դարին, սակայն ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի։

«Շատ միախմբված թիմ ունենք, կերպարի, արտաքին տեսքի հետ կապված ամեն  բան միասին ենք համաձայնեցնում։ Ես խաղում եմ գլամուրային  աղջկա դեր, կերպարիս անունը Սիսիանուշ է, սակայն ես չեմ սիրում, որ ինձ այդպես են դիմում, և դառնում եմ Սիսի։ Ինձանով հետաքրքրված են ցեղի բոլոր տղամարդիկ, ես գիտեմ դա և օգտագործում եմ առիթը, տղաներին ման եմ տալիս իմ հետևից։ Քանի որ ես ցեղապետի աղջիկն եմ, հարուստ եմ և ինձ շատ ճոխություններ եմ թույլ տալիս՝ նոր հագուստներ, թանկարժեք մորթիներ»,- ասաց Անատին։

Դերասանուհին նշեց, որ քարե դարի «գլամուրը» շատ հետաքրքիր է ստացվել. «Ցանկանում ենք ցույց տալ, որ «գլամուր» բառն է նոր հայտնվել մեր բառապաշարում, սակայն երևույթը բոլոր ժամանակներում էլ եղել է։ Միշտ եղել են տարբերվող, խնամված կանայք և հակառակը։ Ես և քույրիկս՝ Աննա Մանուչարյանի հերոսուհին, հակապատկերներ ենք. նա միշտ նույն հագուստով է, թանկարժեք մորթիներ չի հագնում, իսկ ես անընդհատ փոխում եմ շորերս»։

Անդրադառնալով հարցին, որ իրեն միշտ գլամուրային աղջիկների կերպարներ են առաջարկում, նույնիսկ քարե դարում իրեն այդպիսին են պատկերացրել, արդյոք իրականում ինքը գլամուրային է, Անատին պատասխանեց. «Գլամուրը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ասոցացվում։ Ես չեմ կարող ասել՝ այդքան գլամուր եմ, թե՝ ոչ, բայց սիրում եմ հագնվել շատ լավ, ունենալ ճոխ, արիստոկրատ տեսք և տարբերվել։ Երևի դա էլ ստիպում է մարդկանց, որ ինձ ասեն՝ գլամուր։ Եթե դա գալամուրն է, ուրեմն  այո»։ Ըստ Անատիի՝ ինքն ուշադրություն չի դարձնում հագուստի գնին, կարող է էժան հագուստ հագնել, սակայն լավ տեսք ունենալ։

«Ֆուլ հաուսը» դերասանուհուն տվեց հայտնիություն, սակայն այնտեղ Անատիի դերը փոքր էր։ Ըստ նրա՝ «Քարե դարդ»-ում իր համար նոր նշաձող կսահմանվի։ «Այստեղ իմ դերն ավելի մեծ է, խաղալու տեղը՝ շատ, կարող եմ շատ բացվել։ Կարծում եմ՝ սա տարբերվող է և՛ ինձ համար, և՛ իմ երկրպագուների, հանդիսատեսի. մարդիկ իրենց համար կբացահայտեն ուրիշ Անատի»,- եզրափակեց դերասանուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին