Կարո Փայլանը մասնակցել է խաղաղության համար պայքարած սպանված թուրք լրագրողի հիշատակման արարողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄասնակցեցի Աբդի Իփեքչիի հիշատակման արարողությանը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Կարո Փայլանը նշել է, որ Milliyet պարբերականը անդրադարձել է Աբդի Իփեքչիի հիշատակի արարողությանը, տեղադրել իր լուսանկարը, որում ինքը գրկել է Աբդի Իփեքչիի լուսանկարը, սակայն իր դեմքը լուսանկարից կտրել հանել են Milliyet–ի ղեկավարները։
«Ափսոս, որ Milliyet թերթը, որտեղ աշխատել է Աբդի Իփեքչին, այլեւս թերթ չի»,–գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ Աբդի Իփեքչին սպանվել է 1979 թվականին, սակայն սպանության հիմնական պատվիրատուները մինչ հիմա անհայտ են։ Սպանությունն իրականացրել է Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջան։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



