Երեւանի բնակարններից մեկից 300.000 դրամ արժողությամբ ոսկեղեն հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Նորաշենի բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 1-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գալշոյան փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ տնից ոսկեղեն է կորել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ից հունվարի 29-ն անհայտ հանգամանքներում բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 300.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նորաշեն գյուղի բնակիչ Հայկ Բ-ն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



