Սպիտակ-Լեռնանցք ճանապարհին մեքենաներում հայտնաբերել են հատված ծառերի կոճղեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմանում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի և Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:
Տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3,5 մխ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ՝ 2 մխ: Վարորդները հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել, հայտնել են, որ փայտանյութը 2018 թ. նոյեմբերին հավաքել են Վահագնի գյուղի հարակից անտառից:
Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, հանձնվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



