Պուտինը խոսել է ռուսական նոր զենքի ստեղծման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել, ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան, սպառազինությունների ստեղծման աշխատանքները սկսելու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ հայտնում է «Լենտան»։
Շոյգուն, որպես պատասխան միջոցառումներ հրապարակել է երկու առաջարկություն։ Մասնավորապես, խոսքը ծովային «Կալիբր» հրթիռների գործարկման սարքերը ցամաքային տարբերակով օգտագործելու համար գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների մասին է, ինչպես նաեւ՝ զենքի նոր տեսակ ստեղծելու մասին



