Շղթայական վթար Երևանում. մերկասառույցի պատճառով միմյանց են բախվել շուրջ 2 տասնյակ մեքենաներ
ՖՈՏՈԵրեւանում այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 02:00-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Նշված վայրում բախվել էին 17-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մի մասը, չսպասելով ԱՊՊԱ ներկայացուցիչներին, իրենց ավտոմեքենաները տարել էին դեպքի վայրից: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնութունը:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



