Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է հեղափոխությունը խժռում իր զավակներին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է պետական կառավարման ճգնաժամ: Արտաքուստ ճգնաժամն արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ խնդիր ենք դնում բացառել իրավասությունների պատճենումն ու կրկնությունը: Միով բանիվ` չունենք հստակ պատկերացում ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ ու ինչպե՞ս և դեգերում ենք նախարարությունների զիգզագներում` քանի՞սը լինեն ու քանի՞սը չլինեն: Իրականում ճգնաժամը շատ ավելի խորքային է ու կառավարության կառուցվածքի անորոշությունն ու անհայտությունը միայն մեկ դրսևորումն է: Ճգնաժամի ամենաուղղակի արտահայտությունը դարձավ պարգևավճարների թեման` իր զարգացումներում: Հրապարակավ շատերն իրենց պարտքը համարեցին թվեր հրապարակելն ու զայրանալը` ինչպե՞ս կարելի է: Արդար զայրույթ է: Բայց դա հետևանք է: Ո՞րն է պատճառը: Իսկ պատճառը օրենսդրության մեջ է` նորանշանակ մարզպետներն ու նախարարները, մյուս պաշտոնյաները հիանալի պաշտպանություն ունեն` օրենքը: Նրանք օրենք չեն խախտել: Կամ` խախտել են մասնակի` պարգևատրելով իրենց պես նորանշանակ աշխատակիցներին, գերազանցելով պարգևավճարի գումարը: Հարցը նաև բարոյական հարթություն փոխադրվեց` իսկ բարոյական իրավունք ունե՞ն նոր Հայաստանի պաշտոնյաները այդքան ազատ վարվելու պետության գումարների հետ: Ուրեմն` ո՞րն է նրանց տարբերությունը ՀՀԿ-ից, եթե շարունակում են քայլել նրանց նվիրական ոտնահետքերով: Ահա այստեղ է ճգնաժամի հիմքը: Կա՞ տարբերություն: Թե՞ գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» սկզբունքը:

Հասարակությունը ուզում է, որ հեղափոխությունից հետո նոր պաշտոնյաները չառաջնորդվեն նախկինների սկզբունքներով, ու դա արդարացի պահանջ է: Բայց հասարակությունը իր բազմազանության ու բազմակարծության մեջ չի ուզում ընդունել, որ պետական կառավարումը մեխանիկական գործընթաց կամ թվաբանական գործողություն չէ, որտեղ 2+2 բոլոր դեպքերում պետք է հավասարվի 4-ի: Կառավարման ճգնաժամի չերևացող հատվածում շարունակվում են նախկին գործընթացները` երբ նույն թիմի տարբեր անդամներ (նախկինում` նույն կուսակցության տարբեր խմբեր կամ դեմքեր) սկսում են պայքարել միմյանց դեմ` օգտագործելով հրապարակային փաստերը իրենց անձնական նկրտումների ու շահերի համար: Սա օրեցօր առավել ակնհայտ է դառնում ու ամեն ինչ հատվում է (նախկինի պես) մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի (իմա` նախկինում Սերժ Սարգսյանի) անձնական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշմանը: Այսինքն` պետական կառավարման համակարգում սկզբունքներն ու օրինաչափությունները դադարում են գործել ու որոշիչ է դառնում պետության առաջին դեմքի կամքը: Սա արդեն դասական ճգնաժամի հատկանիշ է: Ու ժամանակն է ընդունել, որ հիմա ապրում ենք հենց այդ ժամանակում:

Երևանի քաղաքապետն ու մարզպետները, հետո նախարարները հերթով սկսեցին ընդունել, որ տարեվերջին պարգևատրել են իրենց աշխատակիցներին, ոմանք ընդունեցին, որ չափազանցումներ են եղել, ոմանք` ոչ: Բայց փաստ է, որ նրանք բոլորը մղվեցին մի կողմ ու ասպարեզում մնաց ՊԵԿ-ը, և մամուլում սկսեցին շրջանառվել ՊԵԿ-ի նախագահի պաշտոնանկության լուրերը: Մի քանի աշխատակիցների հետ: Ինչու՞ համապետական սկանդալի շանթարգել է դառնում հենց Դավիթ Անանյանը: Սեփական օգնականներին կամ քարտուղարուհիներին չպարգևատրած «շեֆեր» չեն լինում ու չեն եղել: Բայց փոխարինող փնտրում են միայն Դավիթ Անանյանի համար: Ինչու՞ ոչ Երևանի քաղաքապետի, ինչու՞ ոչ մարզպետների ու նախարարների:

Նույն այն Դավիթ Անանյանի, ում մասին նոյեմբերի 1-ին գրում էին, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ՀՀ պատմության մեջ ռեկորդային չափի գումար: 
Եվ ոչ այլ ոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովում ասում, որ խոսակցությունները, թե տնտեսությունն անկում է ապրում, տեղին չեն ու տեղեկացնում էր, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ավելի քան 120 մլրդ դրամ: «Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի եղել»,- ասում էր վարչապետի պաշտոնակատարը: Հենց նա էր ասում, որ նախորդ ամիսներին լարված են եղել գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները, բայց վերջին հավաքագրումից հետո պարզ է դառնում, որ այստեղ էլ կա բարիկադների ապամոնտաժում. «Սա շատ կարևոր փաստ եմ համարում: Պետք է ընդունենք, որ վերջին 5 ամիսներին գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները որոշակի լարված էին, և այս ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ երկխոսության նոր փուլ է սկսվում»:

Փաստացի` հիմա սկսվել է այլ փուլ, և այդ փուլն ունի այլ օրենքներ: 
Հիմա արդեն հաշվի չի առնվում, որ նույն Դավիթ Անանյանը պաշտոնավարման ընթացքում իրեն թույլ է տվել հարկային դաշտ բերել նրանց, որ աշխարհի բոլոր դաշտերը անգիր գիտեին, բացի հարկայինից, որ թույլ չի տվել տրիվիալ գողություն իր համակարգում, որ ստուգումներով մտել է այնտեղ, որտեղ էլի Հայաստանի տարածք է, բայց ոչ հարկայինի համար, օրինակ` ՀԿԵ և բացահայտել` ինչ չէր կարելի բացահայտել: Ու եթե կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում և իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման, ոչ թե ՊԵԿ-ը պիտի անհարմար իրավիճակում լինի, այլ` կոնցեսիոն նման պայմանագիր կնքողները, որ Հայաստանի իրավապահներին խաղից դուրս են դրել` ստեղծելով անվերահսկելիության իրավիճակ: Կամ` Հարավ-Հյուսիսի հարցու՞մ է շատ ջանացել, ասենք, «Սահակյանշին» ՓԲ ընկերության հարցում ու պարզել է, որ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա է 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Որ կաշառք չի վերցրել ու չի թողել վերցնեն, որովհետև հավատացել է վարչապետին, որ Հայաստանում կոռուպցիան վերացված է: Որովհետև պարզապես գործը հասկանում է ու… հենց դրա համար հիմնական հարվածները ստանում է «Իմ քայլը» դաշինքից: Որովհետև համապետական սկանդալը պահանջում է քավության նոխազ ու … ընտրվել է Դավիթ Անանյա՞նը: Իսկ կա՞ մեկը, որ կերաշխավորի գործող օրենքներով ու տիրապետող բարոյականության պատկերացումներով` ՊԵԿ հաջորդ նախագահը գալու է ու վստահ աշխատի, որ մի կես տարուց իրեն չեն հանելու, եթե աշխատանքին զուգահեռ ու աշխատանքից առաջ ու հետո չտրվի մուտիլովկաների ու իր դեմ մուտիլովկաները չեզոքացնելու հույժ անխուսափելի գործընթացին: 
Ո՞վ է լինելու այդ կամիկաձեն` գա, վարկաբեկվի, գնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին, երբ դոփում է տեղում ու չգիտի` ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը: Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման է եկել վարչապետը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել է, որ պարգևավճարների հարցն էլ է քննարկման օրակարգում եղել ու կրկնել է` ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը` միլիոններով պարգևավճար ստացած ՊԵԿ-ում այս տարի չափը կվերանայվի. «Ինչպես վարչապետը արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նույնպես նշեց այդ հանգամանքը, որ ՊԵԿ-ի պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով կրճատվել է 2019-ի համար։ Սա արդեն կարևոր քայլ է, կարծում եմ, այսինքն՝ այս խմորումները, քննարկումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք ստացել է և լուծումներ ստանում է»: Եվ Լիլիթ Մակունցը լրագրողներին ժամանակ չի տվել նոր հարցերի, ասենք, կառավարությունում չկա՞ր մեկը, որ իմանար 13-րդ աշխատավարձի ֆենոմենի մասին ու դեկտեմբերի կեսերին այդ հարցը դարձներ քննարկման առարկա` տալի՞ս ենք, չե՞նք տալիս, նո՞ր օրինագիծ ենք գրում, գումա՞ր ենք կրճատում: Թե՞ հրաշալի համաժողովրդական սկանդալ էր պետք` ազատվելու անցանկալիներից, որ այս ընթացքում ի հայտ են եկել իրենց շարքերում:

Կրկնում եմ` խնդիրը ՊԵԿ-ը ու Դավիթ Անանյանը չեն, խնդիրը կառավարման ճգնաժամն է, որի գիտակցումն իսկ չկա, մինչդեռ դառը պտուղները դառնում են վատնված գումարներ ու անվերջանալի շահարկումներ: Պետությունը պարտավոր է հարգել իր պաշտոնյային, ոչ թե ոտատակ տալ ֆորս մաժորների ժամանակ: Իսկ ֆորսմաժորային կառավարումը արդեն ճգնաժամի վերին գալարն է:

Երբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումՀինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԻտալիան արգելել է Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի համերգները Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի բլոգերը վաճառքի է հանել իր թանկարժեք զգեստապահարանը Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը Բոլոր առևտրային նավերը պետք է օգտագործեն Հորմուզի նեղուցում նշանակված երթուղիները և ստանան ռшզմածովային ուժերի թույլտվություն․ Իրանի ռшզմական հրամանատարության հայտարարությունը Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին «Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՍպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր