ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Վենեսուելա. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակայինների միջոցով Վենեսուելայում ռազմական գործողություններ անցկացնելու հարցը դեռ բաց է, հաղորում է ՄԿ-ը՝ վկայակոչելով նախագահի՝ CBS-ին տված հարցազրույցը:
«Չեմ ուզում ասել, սակայն դա օրակարգում է»,-հայտարարել է Թրամփը:
Նա հայտնել է նաեւ, որ Վենեսուելայի իշխանություններն իրեն առաջարկել են հանդիպել երկրի պաշտոնական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն ինքը հրաժարվել է բանակցություններից:
ԱՄՆ-ը առաջին պետությունն էր, որը ճանաչել էր Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմադիր Խուան Գուայդոյին որպես ժամանակավոր նախագահ: Նրա իշխանության ճանաչումը հաստատել էր Թրամփն անձամբ Գուայդոյի՝ ինքն իրեն երկրի նախագահ հռչակելուց րոպեներ անց: Գուայդոյին նախագահի պաշտոնակատար ճանաչած երկրորդ երկիրը Կանադան էր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



