Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարոկկոյում 11 մարդ է մահացել H1N1 վիրուսով, այսպես կոչված՝ «խոզի գրիպով» պայմանավորված բարդությունների հետևանքով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, այս տվյալները հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:
Աղբյուրի տվյալներով՝ 15 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, ապաքինվել են, ևս 32-ը շարունակում են բուժում ստանալ:
Նշվում է, որ զոհվածների թվում քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



