Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարծում եմ, բոլորովին անհումոր մարդը «կատաստրոֆա» է. Նարեկ Բավեյանն իր կերպարի և առաջիկա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երգիչ Նարեկ Բավեյանին վերջին շրջանում առավել շատ հանդիպում ենք դերասանի կարգավիճակում՝ «Դոմինո» սիթքոմում՝ Նորիկի կերպարով: Թեև, սա երգչի դերասանական առաջին փորձը չէ, բայց որոշեցինք նրանից հետաքրքրվել, թե որքանո՞վ է իրեն գրավել այդ գայթակղիչ աշխարհը: «Այո, սա իմ ֆիլմային երկրորդ, և բեմական՝ 3-րդ աշխատանքն է: Չէ՞ որ որպես դերասան հանդես եմ եկել նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Ինձ շա՜տ է դուր գալիս այս աշխարհը, մեծ հաճույքով եմ աշխատում: Հատկապես, երբ կողքիս լինում է լավ թիմ, ռեժիսորներ, ովքեր կարողանում են ճիշտ ուղղորդել: Մեծ բավականություն եմ ստանում այս գործից, սիրով եմ անում գործս»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:

Կատակերգական ժանրում ներկայանալու համար, կարծում եմ, պետք է կյանքում էլ հումորից զուրկ չլինել: Արդյոք Ն. Բավեյանը հումորային մարդ է, հարցին՝ մեր ցուցակիցը պատասխանեց. «Եթե ասեմ, որ անընդհատ կատակող, հումորներ անող ու անեկդոտներ պատմող մարդ եմ՝ սուտ կլինի: Բայց սիրում եմ մտերմիկ ընկերական շրջապատում հումորներ անել, ընկերներիս կողմից լսել… Կարծում եմ, բոլորովին անհումոր մարդը «կատաստրոֆա» է: Ես ուրախ եմ, որ չլինելով «հումորային մարդ»՝ կարողանում եմ նման տպավորություն գործել: Նշանակում է, կերպարս ստացվել է»:

Դերասանի կարգավիճակում հանդես եկող երգչին խնդրեցինք լինել օբյեկտիվ և խոստովանել՝ նկարահանման հրապարակում քանի՞ «դուբլից» է ստացվում նկարահանվել. «Հավատացեք, մեծամասամբ հենց առաջին դուբլից: Դրա համար կարևոր նախապայման է նաև այն, որ տեքստը սովորած գաս նկարահանման հրապարակ: Այնուհետև պետք է ռեժիսորին ուշադիր լսես և անես այն, ինչ նա է թելադրում»:

Դեռևս նոր առաջարկներ չունի, սակայն հակառակ դեպքում էլ չի կարող ընդունել, քանի որ պայմանագիր ունի կնքած, ըստ որի՝ այլ նախագծում մասնակցելու իրավունք այս շրջանում չունի:

Ինչ վերաբերում է երաժշտական գործունեությանը, ապա երգիչը նշեց, որ այս պահին որևէ նոր գործ չի պատրաստվում ներկայացնել երկրպագուներին. «Նոր երգեր ունեմ, պարզապես դեռ դրանց կյանքի չեմ կոչում: Պատճառն այն է, որ այժմ ավելի շատ սիթքոմի աշխատանքներով եմ զբաղված, թող մի քիչ անցնի, հետո զուգահեռ նաև տեսահոլովակներ կպատրաստեմ»:

Թեև Նարեկ Բավեյանն իր ուրույն տեղն ունի շոու-բիզնեսի ասպարեզում և նրան որոշ չափով կարելի է կայացած երգիչների շարքին դասել, այնուամենայնիվ՝ մեծ չէ՞ այդ ոլորտում մոռացության մատնվելու վտանգը: «Նման մտավախություն բացարձակ չունեմ: Իհարկե, ես ինձ չեմ համարում շատ կայացած երգիչ, քանի որ շատ ճանապարհ ունեմ անցնելու: Բայց այնպես էլ չի՝ մեկ օրվա գործ եմ արել, որ ինձ միանգամից մոռանան: Ինքս էլ չեմ թողնի, որ բանը դրան հասնի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը