Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդկանց հիմարեցնելու 6 նենգ, սակայն աշխատող միջոց

ԼԱՅՖ

Ահա 6 փաստ, որոնք ապացուցում են, որ Ձեր ուղեղը միայն Դուք չէ, որ կառավարում եք։

 1  Facebook-ը մանիպուլյացիայի է ենթարկում Ձեր տրամադրությունը

Աշխարհի ամենախոշոր սոցցանցը վերջերս գիտափորձ անցկացրեց մարդկանց վրա։ «Facebook»-ի անձնակազմը «EdegaRnk» կարգավորումները փոխեց այնպես, որ որոշ օգատերեր միայն դրական, մյուսները միայն բացասական գրառումներ տեսնեին իրենց պատին։ Պարզվեց, որ մյուս մարդկանց էմոցիաները, գրառումները, որոնք մենք կարդում ենք «Facebook»-ում, ուժեղ ազդեցություն են թողնում մեր տրամադրության վրա։ Հետազոտությունները ենթադրում են, որ առցանց հաղորդագրությունները սոցիալական ցանցերում նշանակալի չափով ձևավորում են էմոցիոնալ այն ֆոնը, որում ապրում են դրանց ակտիվ օգտատերերը։

 2  Պատմություններն ավելի համոզիչ են, քան փաստերը 

Փորձառու խարդախները գիտեն, որ եթե ցանկանում ես ինչ-որ մեկին որևէ բան հավատացնել, ապա պետք է պատմություն պատմես։ Պատմություններն ավելի լավ են հիշվում, քան մի շարք փաստերի թվարկումը և ավելի ուժեղ ազդեցություն են թողնում լսողների ու ընթերցողների վրա։ Հետազոտողները գիտեն նաև, որ հենց այս նույն պատճառով գիտաֆանտաստիկան ավելի մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, քան գիտական ամսագրերի հոդվածները։

Եվ հենց այս պատճառով է, որ չնայած բժիշկների ներկայացրած փաստերին՝ մենք հրաժարվում ենք թողնել ծխելը, որովհետև մեր պապիկը ծխում էր, և նա ապրեց 90 տարի։

 3  Ենթագիտակցական հաղորդագրություններն արդյունավետ են

177405183

1950-ականներին Ջեյմս Վիկարի անունով մեկն առաջինն էր, ով փորձարկեց ենթագիտակցական հաղորդագրության ազդեցությունը՝ «Խմիր Կոկո-կոլա» հաղորդագրությունը ֆիլմերի ցուցադրության ժամանակ մի քանի կինոթատրոններում կինոէկրաններին ցուցադրելով։  Նա պնդում էր, որ դա աշխատել էր, և «Կոկա-կոլայի» վաճառքի մակարդակն այդ կինոթատրոններում բարձրացել էր, սակայն հետազոտողները երկար ժամանակ կասկածի տակ էին առնում դրա արդյունավետությունը։ Ավելի ուշ Նիդերլանդների գիտահետազոտական կազմակերպությունը փորձ անցկացրեց, որը հաստատեց, որ ենթագիտակցական հաղորդագրությունն իրականում աշխատում է։

Հետազոտության ընթացքում կամավորներին ներկայացրել են «խմել» և «ծարավ» ենթագիտակցական հաղորդագրությունները, այնուհետև փորձել են գնահատել՝ որքան է հավանականությունը, որ կամավորները խմիչք կընդունեն։ Գիտափորձի արդյունքում հաստատվել է, որ ենթագիտակցական հաղորդագրությունն իրականում աշխատում է։

 4  Ավելի խելացի մարդիկ ավելի հեշտ են հավատում հեղինակություն ունեցող մարդկանց

Որքան խելացի է մարդ ինքն իրեն համարում, այնքան ավելի հեշտ է վստահում այնպիսի աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվությանը, որոնք որոշակի հեղինակություն ունեն։ Այդ իսկ պատճառով մարդկանց խաբելը շատ հեշտ է, եթե որոշակի փաստերի մասին էկրաններից խոսի որևէ «պրոֆեսոր», «բժիշկ», «հոգևորական» կամ «մասնագետ»։

Սոցիալական հոգեբան Ստիվեն Գրինսպենը համոզված է, որ յուրաքանչյուր մարդու ինտելեկտը մեծապես ազդեցության է ենթարկվում սոցիալական ճնշումների պատճառով։ Եթե շատ մարդիկ են որևէ մեկին «հեղինակություն» համարում, ապա հավանականությունը մեծ է, որ մենք նույնպես նրան հեղինակություն կհամարենք։

Մարդկանց վստահությունը շահելու մեկ այլ արդյունավետ միջոց է նրանց հավատացնելը, որ նոր տեղեկատվությունը կամ նոր գաղափարին աջակցելը կօգնի նրանց ավելի հարուստ լինել։

 5  Որոշ տառատեսակներ ավելի շատ վստահություն են ներշնչում

2012թ.-ին «NeYwrok Times»-ի դիտորդ Էրոլ Մորիսը ապացուցեց, որ մարդիկ միտված են ավելի շատ վստահել այն տեղեկատվությանը, որը նրանց տեքստի ձևով է հասնում որակյալ տառատեսակով։ Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն ձեռագիրն ու տպագիր տառատեսակն իսկապես ազդում են այն բանի վրա, թե արդյոք մարդիկ կհավատան հաղորդագրությանը, թե՝ ոչ։

 6  Գույները կարող են փոխել ամեն ինչ

Փորձառու մարքետոլոգները և բիզնեսմենները գիտեն, որ գնորդների վարքի վրա կարելի է լրջորեն ազդել՝ պարզապես ինտերիերի պատերը ճիշտ գույնով ներկելով։ Այնպիսի տաք գույները, ինչպիսին են շագանակագույնն ու կարմիրը, ստիպում են մեզ ֆիզիկական մակարդակում մեզ ավելի անվտանգ զգալ։ Եթե այսպիսի պատեր ունեն հիպերմարկետի պատերը, ապա մեծ հավանականություն կա, որ Դուք ավելի շատ բան կգնեք, քան անհրաժեշտ է, կամ առնվազն ավելի շատ ժամանակ կանցկացնեք, քան պլանավորել էիք։

2000թ.-ին Գլազգոյում գիտափորձ անցկացվեց՝ փողոցային սովորական լապտերների լույսը փոխարինելու կապույտ լույս արձակող լապտերներով։ Կապույտ լույսը, ինչպես պնդում են գիտնականները, հանգստացնող ազդեցություն ունի։ Հանցավորության մակարդակն այն վայրերում, որտեղ փոխել էին լապտերները, կտրուկ նվազել էր։ Այս օրինակին հետևեցին ճապոնացիները։ Այստեղ նույնիսկ հաշվարկեցին, որ կապույտ լույսը 9 տոկոսով նվազեցրել է ծանր հանցանքների մակարդակը։

Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ կապույտ լույսերը մետրոյում ու երկաթգծերում նվազեցնում են ինքնասպանությունների մակարդակը։

Աղբյուրը՝ blog.1in.am

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը