Վենեսուելայում ռազմական միջամտության սցենարը «տարբերակ է». Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ռազմական միջամտության սցենարը «տարբերակ» է: Այս մասին նա ասել է CBS-ի հետ զրույցում: Թրամփն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության սցենարը քննարկվել է:
«Իհարկե, դա այն է, ինչ կա… դա տարբերակ է», -ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի քանի ամիս առաջ խնդրել էր հանդիպման մասին:
«Ես հրաժարվեցի, քանի որ մենք մեծ առաջընթաց ունենք այս գործընթացում», - ասել է նա: «Կարծում եմ, որ գործընթացն ավարտվում է»:
Նշենք, որ ԱՄՆ-ն, Կանադան եւ ԵՄ-ի եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ընդդիմության առաջնորդ, Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ են ճանաչել:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



