Հնդկաստանում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը հասել Է 48-ի. NDTV
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 27 զոհվածների մասին:
Տեղատարափ անձրեւներն արդեն հինգերորդ օրն Է՝ չեն դադարում նահանգի վարչական կենտրոն Չեննայ քաղաքում: Երկաթուղիների ողողման պատճառով գնացքները Չեննայի կայարանից մեկնում են ուշացումով: Քաղաքում փակվել են ուսումնական հաստատությունները:
Նոյեմբերի 9-ից Թամիլնադի ափերի մոտ՝ Բենգալյան ծոցի վրա, հաստատվել Է մթնոլորտային ցածր ճնշման դաշտ՝ հորդառատ անձրեւներ եւ հեղեղումներ առաջացնելով նահանգի մի քանի շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



