Ռոմելու Լուկակու. Առաջիկա դիմակայության ֆավորիտը ՊՍԺ-ն է
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին:
«Կարծում եմ՝ այս դիմակայության ֆավորիտը ՊՍԺ-ն է: Սակայն մենք պատրաստ կլինենք հանդիպումներին: Մենք հասկանում ենք, որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի գլխավորի ֆավորիտներից մեկի հետ: ՊՍԺ-ն ունի բարձրակարգ կազմ, գերազանց մարզիչ եւ հստակ ղեկավարություն: Մեզ սպասվում է ծանր դիմակայություն»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին Մանչեսթերում, պատասխան խաղը՝ մարտի 6-ին Փարիզում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



