Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում պատիժ կրելուց հետո ազատ արձակված ադրբեջանցին երրորդ երկիր կտեղափոխվի. Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

NEWS.am-ը գրում է.

Արցախի Հանրապետությունում երկու տարի պատիժ կրելուց հետո օրերս կալանավայրից ազատ արձակված  ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր։

«Այդ քաղաքացին ի սկզբանե հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, հետևաբար նա կմեկնի երրորդ երկիր,  սակայն թե որ երկիր՝ չենք կարող ասել, քանի որ հնարավոր է նրան հետագայում ադրբեջանական կողմը հետապնդի»,–ասաց նա՝ նշելով, որ համապատասխան ծառայություններն անելու են հնարավոր ամեն ինչ՝  որպեսզի տվյալ այդ անձը տեղափոխվի այլ երկիր։

«Տվյալ անձը պատիժ կրելուց հետո ազատ է արձակվել։ Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, դա խորթ է մեր քաղաքակրթությանը»,–ասաց նա։

NEWS.am–ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Հուսեյնզադեի ազատ արձակումից։ Նա նշեց, որ տվյալ քաղաքացին պաշտպանված է միջազգային իրավունքով։

«Ձերբակալումից ի վեր՝  ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են ադրբեջանցուն, ծանոթացել նրա պահման պայմաններին։ Նման դեպքերում անձը շարունակվում է օգտվել միջազգային մարդասիրական պաշտպանությունից, ինչը նշանակում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, հարկ եղած դեպքում շարունակում է օգնել անձին՝ ապահվոլեու կապը ընտանիքի հետ»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով  երկու տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին  ազատ է արձակվել:

Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի  ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության  զինված ուժերի  կողմից  պահպանվող  պետական սահմանը,  մտել  մարտական  դիրքի  խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող  ստորաբաժանման ծառայողների կողմից:

Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու