Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել եւս մեկ Թրամփի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎեցերորդ դասարանցի Ջոշուա Թրամփը հայտնվել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձի հրավիրյալների թվում, հայտնում է NBC News-ը:
Նշվում է, որ Դելավերից աշակերտին համադասարանցիները ծաղրում էին ազգանվան պատճառով:
Հրավիրվել է նաեւ Էլիս Մարի Ջոնսոնը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրակարտելի համար աշխատելու պատճառով, եւ ում 21 տարի անց նախագահ Թրամփը ներել է:



