Ծառայությունների ոլորտում հունվարին արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, մարդատար տրանսպորտային ծառայություններինը՝ 0.2%-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.2%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.4% հավելաճ, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



