Ֆորմուլա-1-ն ու Բաքուն 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
ՍՊՈՐՏՖորմուլա-1-ի ղեկավարությունն ու Ադրբեջանի Մեծ մրցանակի ներկայացուցիչները կնքել են երեք տարվա նոր պայմանագիր, որի համաձայն Բաքուն կշարունակի մինչեւ 2023 թվականը ներառյալ անցկացնել Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության փուլերից մեկը, հաղորդում է F1Media-ն:
Պայմանագրի կնքմանը մասնակցել են Ադրբեջանի սպորտի նախարարն ու Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Չեյզ Քերին: Բաքուն Ֆորմուլա-1 ընդունում է 2016 թվականից:
2019թ. Ֆորմուլա-1-ի օրացույցում կա 21 մրցում: Ադրբեջանի Մեծ մրցանակը կանցկացվի ապրիլի 26-28-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



