Ուկրաինական քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական քաղաքացիական ուղղաթիռ է վթարվել Սլովակիայի արևելյան հատվածում, որի հետևանքով մահացել է վեց մարդ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Սլովակիայի Ներքին գործերի նախարարության խոսնակը: «Ուղղաթիռը վթարվել է Սլովակիայի և Ուկրաինայի սահմանին»,-ասել է խոսնակը:
Սլովակյան օրաթերթերը գրել են, որ Սլովակիայում ուղղաթիռը նկատել են դեռևս նոյեմբերի 11-ին` երկրի օդային տարածքը հատելիս, բայց իշխանությունները կործանված ուղղաթիռը հայտնաբերել են միայն նոյեմբերի 13-ին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



