Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոստիկաններն ահաբեկել են Արտենի գյուղի բնակչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ գիշեր փաստաբան Ղևոնդ Պապոյանն ահազանգել էր,որ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները փորձում են ներխուժել Արտենի գյուղի բնակիչ Ասատուր Ասատրյանի բնակարան,քաղաքացին ահաբեկված է: Armdaily.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ոստիկանները մոտ կես ժամ թակել են բնակչի դուռը, սակայն բացող չի եղել և նրանք հեռացել են։ ‹‹Գիշերն իմ վստահորդն ահաբեկված վիճակով զանգել է ինձ և ասել, որ ոստիկաննեն ուզում են մուտք գործել բնակարան; Նա ապրում է կնոջ և անչափահաս երեխաների հետ։

Պատկերացրեք գիշերը՝ թակում են դուռը ոստիկանները, ինչ վիճակում կլինեն՝ ահաբեկված։ Խնդիրը հետևյալն է՝ այդ բնակարանի սեփականատերն իմ պաշտպանյալի հորեղբայրն է, դիմել է ոստիկաններին ապօրինի ներխուժման հետ կապված։ Սակայն այդ բնակարանում արդեն 10 տարուց ավելի իմ պաշտպանյալն է ապրել, այն կառուցել ու վերակառուցել են։

Հիմա քննվում է, որ կեղծ հիմքերով է բնակարանի պետական գրանցումն իրականացվել։ Դատական պրոցեսում կա հայց այդ գույքի նկատմամբ վաղեմության սեփականության հետ կապված։Այդ գործընթացի հետ կապված նաև կիրառվել է հայցի ապահովման միջոց, որպեսզի ոստիկանությունը ձեռնպահ մնա հայցվորի, այսինքն իմ պաշտպանյալի նկատմամբ վտարման գործողություններից։ Տեղեկանալով որ հայցվորի հետ այդ նույն բնակարանում ապրում են նաև նրա կինն ու անչափահաս երեխաները, ոստիկանությւոնը նշել է, որ կինն ու անչափահաս երեխաները չպետք է շարունակեն այդ բնակարանում ապրել և նախորդ գիշերը միջոցներ են ձեռնարկել նրանց այնտեղից վտարելու››,-նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ քանի որ գիշերն իր պաշտպանյալները դուռը չեն բացել, ոստիկանները հեռացել են, սակայն այսօր առավոտյան ժամը 9։00-ին նրանք դարձյալ գնացել են այնտեղ խմբով և կինը ստիպված գրել է, որ կազատի բնակարանը։ ‹‹Այս պայմաններում պատրաստվում ենք նոր քաղհայց ներկայացնել ոստիկանության դեմ, որպեսզի հետագա գործողություններից ձեռնպահ մնան։ Այդ արձանագրությունը կազմվել է և երեկոյան ինձ մոտ կլինի››,-նկատեց նա։ Ոստիկանությունը մեր զանգերին չպատասխանեց, կներկայացնենք նաև Ոստիկանության պարզաբանումը։ 


Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան