Քաղաքացին հանձնել է հանգուցյալ պապի՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ ձեռք բերված զենք-զինամթերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին՝ ժամը 16.00-ին, 1968 թ. ծնված Սուրեն Շ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի ինքնաշեն հրացան՝ պահունակով (5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար), կարաբինի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ և 1 ծխագլանակ ու հայտնել, որ նշվածը նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գտել է իր առանձնատան տանիքում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս, և այն պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



