Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահները կհանդիպեն Վաշինգտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահները կհանդիպեն Վաշինգտոնում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։
Նրա խոսքերով, փետրվարի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը կհանդիպեն Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի եւ նրա տիկնոջ հետ։ Սանդերսը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները ծրագրում են քննարկել տնտեսությանը եւ անվտանգությանը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ՝ Վենեսուելայի իրավիճակին վերաբերող հարցեր։



