Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում 70-ամյա տղամարդ է մահացել շմոլ գազից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 5-ին, ժամը 23.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի տներից մեկը կանչով մեկնած խումբը հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալբերտ Գասպարյանի դիակը և «շմոլ գազի թունավորում հարցականով» նույն տնից «Վանաձոր» Բ/Կ է տեղափոխել 1958 թ. ծնված Մարիետա Նալբանդյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում, լոգարանում լողանալու ժամանակ շմոլ գազից Մ. Նալբանդյանը ստացել է թունավորում, իսկ Ա.Գասպարյանը մահացել է:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



