Արշալույսցիները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ. գյուղի բնակիչ (ֆոտո)
ՖՈՏՈԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արշալույս գյուղի բնակիչ Հովսեփ Շահբազյանը։
«Խարույկ ենք վառել, կողքը հավաքված ենք»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:



