Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները. Սիմեոնեն առաջին տեղում է
ՍՊՈՐՏL’Equipe-ը հրապարակել է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները:
Առաջին տեղում է Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, որի ամսական աշխատավարձը կազմում է 3.3 միլիոն եվրո:
Անգլիայի Պրեմյեր լիգայում ամենաբարձրը վարձատրվում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը ստանում է ամսական 1.9 միլիոն եվրո: Երրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ 1.1 միլիոն եվրո:
Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաբարձր վարձատրվող մարզիչն է Մյունխենի «Բավարիան» գլխավորող Նիկո Կովաչը (580 հազար եվրո), իսկ Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ում աշխատող Թոմաս Տուխելը (420 հազար եվրո):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



