Ռուս սահմանապահները Հայաստանի հարավում՝ «Կարճեւան» անցակետում թմրանյութ տեղափոխող են բռնել (ֆոտո)
ՖՈՏՈՌուսաստանցի սահմանապահները հայ-իրանական սահմանին բռնել են թմրանյութ տեղափոխողի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։
2019թ. փետրվարի լույս 5-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճեւան» անցակետում վարչության աշխատակիցները հանրապետության պետական սահմանն անցնող բեռնատար ավտոմեքենան ստուգելիս թմրանյութ են գտել (ենթադրաբար օփիումի հումք)՝ 57 գրամ ընդհանուր քաշով։
Վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Ներկայում կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։
(10).jpg)
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



