Fox News հայտարարել է վթարված A321-ի վրա պայթուցիկի վայրկյանաչափ տեղադրված լինելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսում վթարված ռուսական A321 ինքնաթիռի գործով հետաքննիչները պարզել են, որ ինքնաթիռում եղել է պայթուցիկի վայրկյանաչափ: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության` սարքավորումը տեղադրված է եղել 2 ժամվա չափով: Պայթուցիկը, ըստ հետաքննության աշխատանքային վարկածներից մեկի, տեղադրվել է ինքնաթիռի ջեռուցման համակարգում կամ դրա կողքին: Չեն հայտնում, սակայն, թե ինչպես են ստացվել տվյալները:
Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը վթարվել է, որի հետևանքով մահացել են ինքնաթիռի 217 ուղևորներն (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



