Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխելու նոր միջնորդություն կներկայացվի․ փաստաբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանվել Գրիգորյանի փաստաբանները նրա խափանամնա միջոցը գրավով փոխելու նոր միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացնել եւ նման միջնորդություն ենք ներկայացնելու»,-ասաց նա՝ նշելով, որ այս անգամ գրավի չափը նախորդ անգամից քիչ է լինելու եւ այն դատարանը կորոշի։
Նշենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը բուժզննում անցնելուց հետո այժմ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, ստացիոնար բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



