Ջերմաստիճանը կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 11-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին սպասվում է անձրև:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



