Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան գյուղում. երեք մարդ վիրավորվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով IRNA գործակալությանը:
Ըստ Իրանի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մուջթաբա Հալիդիի՝ ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 14.24-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա՝ Քեշմա շրջանի Լաֆտ գյուղի մոտակայքում:
«Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները տարհանվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,-հայտարարել է Հալիդին:
Նա հավելել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել է 15 բնակելի շենք:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



