Սիեթլում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել վերջին 70 տարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Սիեթլ քաղաքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել վերջին 70 տարվա ընթացքում:
Ինչպես հայտնում է CBS News-ը, որոշ շրջաններում մինչև 25 սմ հաստությամբ ձյուն է դրել: Ազգային օդերևութաբանական ծառայությունն առաջիկայում երկու փոթորիկ է կանխատեսել տարածաշրջանի համար: Առաջին փոթորիկը քաղաքին կարող է հարվածել արդեն այս գիշեր:
Այս փետրվարն ամենաձյունաշատն է դարձել 1949-ից ի վեր և տեղումների քանակով երկրորդը օդերևութաբանության պատմության մեջ:
Սիեթլի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել: Ձյան հաստ շերտը ծածկել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Space Needle աշտարակը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



