Սիրիա զորք չի ուղարկվել. Ռուբեն Ռուբինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի խոսնակն ասել է, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկվել է բանավոր համաձայնությունների հիման վրա, արդյոք դա թույլատրելի էր։
«Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը,Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը։ Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա»,– ասաց Ռուբեն Ռուբինյանը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



