Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջազգային արձագանքը Փարիզի ահաբեկչությանը. աշխարհը ցնցված է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը: Տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, ԵԱՀԿ գործող նախագա հ Իվիցա Դաչիչը և գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում:

«Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ և այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին` կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է Դաչիչը` հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Զանիերն ու Դաչիչը հավելել են, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպանա լիքներին, որոնք բախվում են իրենց հասարակությունները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ես ցնցված եմ Փարիզում այս երեկո տեղի ունեցածից: Մեր մտքերն ու աղթոքները Ֆրանսիայի ժողովրդի հետ են: Մենք կանենք ամեն բան, որ օգնենք»:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևս իր խորին ցավակցությունն է հայտնել «Փարիզում սարսափելի ահաբեկչական գործողությունների» առնչությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իրենք պատրաստ են ցանակցած տեսակի օգնություն տրամադրել Ֆրանսիայի կառավարությանը: «Այս հարձակումն ուղղված էր ոչ միայն Փարիզի, Ֆրանսիայի բնակիչների դեմ, այլև ողջ մարդկության և այն համամարդկային արժեքների դեմ, որոնք մենք կիսում ենք»,- նշել է նա:

Փարիզում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական գործողության առնչությամբ Ֆրանսիային ցավակցել են Ավստրալիայի  վարչապետ Մալկոլմ Տերնբուլը, Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ղազախստանի և Բուլղարիայի արտգործանախարարությունները, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Պերուի նախագահ Օլյանտա ՄուրալաÕ ¶, Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, Չինաստանի ԱԳՆ-ն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իսպանիայի վարչապետը, Իտալիայի և Թուրքիայի նախագահները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և այլք:

Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է: Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի ո ր պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. Չալաբյան