Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախկինների ու նորերի բախումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պարզվում է՝ պետական կազմակերպությունների նախկին ղեկավարներին պաշտոնից հեռացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինչպես երևում է, նախկիններն իրենց տեղերում մնալու համար որոշել են համառ պայքար մղել: Գուցե՝ օբյեկտիվորեն, գուցե՝ ոչ, դա չէ էականը: Կան նաև դեպքեր, որ, օրինակ, քաղաքապետի կողմից ստորագրված ազատման մասին որոշումը փորձում են անտեսել, իրենք իրենց դեռ աշխատանքի մեջ համարել և նույնիսկ թույլ չտալ, որ նոր նշանակված անձը մտնի տվյալ հիմնարկություն, էլ չենք ասում պարտականությունները ստանձնելու մասին:

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Այս լուրը, սակայն, պարզվում է, մեղմ ասած, ծափահարություններով չի ընդունվել ո՛չ նախկին տնօրենի, ո՛չ ընկերության աշխատակիցների և ո՛չ էլ ավտոբուսների վարորդների կողմից: 

Եվ այդ է պատճառը, որ մայրաքաղաքի ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունների վարորդները մի օր բողոքի ակցիա են կազմակերպում Երևանի քաղաքապետարանի մոտ, մյուս օրը որոշում են այս կամ այն երթուղին չսպասարկել, որպեսզի մի կողմից հասարակության զայրույթը շարժեն, մյուս կողմից էլ ցույց տան, թե համաձայն չեն ընկերության տնօրենի փոփոխման մասին քաղաքապետի որոշման հետ: 

Թեմայի շուրջ ծավալվող կրքերն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ կշարունակեն թեժ մնալ, անկախ կոնկսենսուսային լուծումներից: Գոնե երեկվա դրությամբ տնօրեն Էլբակ Թարփոշյանը ջանքեր էր գործադրում համոզել քաղաքապետին, որ ընդունված որոշումը չեղյալ հայտարարվի:

Ինչպես «Փաստին» տեղեկացրեց ընկերության աշխատակիցներից մեկը, Թարփոշյանն այս պահին (երեկ ցերեկը) բանակցություններ է վարում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ընկերության ղեկավարի պաշտոնից չհեռանալու համար: Նա տեղեկացրեց նաև, որ ողջ կոլեկտիվը նույնպես ցանկանում է, որ նախկին տնօրենը շարունակի ղեկավարել ընկերությունը, քանի որ հենց նա է յոթ տարի առաջ այն ուշքի բերել ու նորմալ գործող կառույց դարձրել:

Զավեշտալին այն էր, որ երբ զանգահարեցինք ընկերություն և ցանկություն հայտնեցինք ընկերության նորանշանակ տնօրենի ժ/պ Ռուբեն Սարգսյանի հետ զրուցել, մեր զրուցակիցը բավականին ջղային տոնով հարցրեց, թե ո՞վ է ասել, որ Ռ. Սարգսյանն է իրենց տնօրենը: 

– Քաղաքապետ Հայկ Մարությանն է օրերս հայտարարել,– հետևեց պատասխանը:

– Բայց դուք տեղյակ չե՞ք, թե դրանից հետո քաղաքում ինչեր են տեղի ունեցել:

– Տեղյակ եմ,– ասացի,– դրա համար էլ զանգահարել եմ, որ տեսնեմ, թե այս պահին ի՞նչ տրամադրություններ կան, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:

– Մեր տնօրենը Թարփոշյանն է, մենք ուրիշ տնօրեն չունենք, ոչ էլ ցանկություն ունենք ուրիշ տնօրենի հետ աշխատել: Ինչ վերաբերում է այդ որոշման չեղարկմանը, ապա այս պահին բանակցություններ են ընթանում: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Ռ. Սարգսյանի հետ, բայց, ցավոք, չստացվեց: Սակայն, ելնելով դեպքերի յուրօրինակ զարգացումների հավանականությունից, անկախ քաղաքապետի նոր որոշումներից, ընկերության շուրջ ընթացող իրադարձությունները կշարունակեն մեր ուշադրության կենտրոնում մնալ, քանզի, կրկնենք, նույնիսկ Թարփոշյանի վերականգնման դեպքում լուծումը ժամանակավոր է լինելու և խմորը դեռ շատ ջուր է քաշելու:

Ի դեպ, քաղաքապետ Մարությանի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը օրերս տեղեկացրել է, որ ընկերությունը մեծ տնտեսություն է, շուրջ 180 միավոր ավտոբուսով 19 երթուղի է սպասարկում, քաղաքի ամենախոշոր ուղևորափոխադրում իրականացնող օպերատորն է: Այս նկատառումներից ելնելով՝ ղեկավարման փոխանցումն անցավ ու արդյունավետ կազմակերպելու համար սկզբնական փուլի համար որոշվել էր, որ Է. Թարփոշյանը և Ռ. Սարգսյանը կշարունակեն համատեղ ղեկավարել ձեռնարկությունը: Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, ֆեյսբուքյան օգտատերերը, շատ հուզիչ էր...

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը