Վթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 17-ին՝ ժամը 03:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 6-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել դեպի հարակից դաշտը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Լ. Ջ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



